ՀՀ կառավարությունը հանձնարարել է ապահովել Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարումը

ՀՀ կառավարությունը հանձնարարել է ապահովել Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարումը

ԷկոԼուր

Նոյեմբերի 17-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ լանդշաֆտի ազգային քաղաքականության իրագործման հիմնադրույթներին և պետական կառավարման մարմիններին հանձնարարել ապահովել Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Կոնվենցիայի դրույթները կիրառվում են երկրի ամբողջ տարածքում՝ ընդգրկելով բնական, գյուղական, քաղաքային ու քաղաքամերձ տարածքները, ներառելով հողային և ջրային մակերևույթները և վերաբերում են ինչպես առանձնահատուկ, այնպես էլ սովորական (առօրյա) ու հետընթաց ապրող (դեգրադացված) լանդշաֆտներին:

Նոյեմբեր 18, 2011 at 16:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր