ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ. ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԳԾՈՎ ԵՐԲԵՎԷ ՊԱՐՏՔԵՐ ՉԵՆ ԿՈՒՏԱԿՎԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ. ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԳԾՈՎ ԵՐԲԵՎԷ ՊԱՐՏՔԵՐ ՉԵՆ ԿՈՒՏԱԿՎԻ

ԱրմԻնֆո

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատավարձի գծով երբևէ պարտքեր չեն կուտակվի, հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ծրագրով Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի այցելության ժամանակ:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, Կապանում տեղի ունեցած արտագնա նիստում, կառավարության որոշմամբ կոմբինատին հատկացվել է 14 մլն դոլար վարկ: «Կոմբինատի ղեկավարությունը մեզ հավաստիացրեց, որ այսուհետ վարկի տրամադրումից հետո աշխատավարձի գծով երբևէ պարտքեր չեն կուտակվի: Երկրորդ` այն մեքենա-սարքավորումները, որ նրանք ձեռք են բերելու, հնարավորություն կընձեռեն գործարանի արտադրողականությունը բարձրացնել և այն երկարաժամկետ առումով դարձնել մրցունակ»,- ասել է ՀՀ վարչապետը: Նա նաև նշել է, որ կառավարությունը գործարանի հետ ունեցել է ճգնաժամի ազղդեցության ներքո աշխատողների քանակը 900-ից պակաս չլինելու պայմանավորվածություն: Այսօր տնօրինությունը վերահաստատել է այդ պայմանավորվածությունը: Նրա խոսքերով, տնօրինությունը խոստացել է, որ մայիս-հունիս ամիսների պարտքը ամբողջությամբ կմարվի առաջիկայում: Գործարանն իր աշխատանքը կվերսկսի հուլիսի 1-ից:

Հունիս 30, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր