ArmInfo
ՀՀ Վարչապետ`Հայաստանի խոշոր լեռնահանքային ձեռնարկությունները մինչև 2009 թվականի ամառ կրճատումներ չեն իրականացնի: Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանում տեղի ունեցած`գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի սոցիալական հետևանքները Հայաստանի վրա, թեմային նվիրված կոնֆերանսի ժամանակ: Նա նշեց, որ նման որոշումն ընդունվել է խոշոր լեռնահանքային արդյունաբերության ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Ճգնաժամի հետևանքով լեռնահանքային արդյունաբերությունը դարձել է ամենախոցելի ոլորտներից մեկը: Նախկինում, գունավոր մետաղների բարձր գները ձեռնարկությունների ղեկավարներին թույլ էին տալիս չդիմել կրճատումների և անգամ պարապուրդի ժամանակ աշխատողներին վճարել աշխատավարձի երկու երրորդը»,-նշեց վարչապետը:
Ապրիլ 14, 2009
