ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 44 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԼԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԵՔ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀՀ Կառավարություն

Հանքարդյունաբերական ոլորտի զարգացումը խթանելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է վարկեր տրամադրել «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ին (հինգ տարի մարման ժամկետով), «Արմենիա մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ին (հինգ տարի մարման ժամկետով) եւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին (չորս տարի մարման ժամկետով): Պետական բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվում է 44 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոց, որի ապահովության համար հիշյալ ընկերությունների հետ կնքվելու են գրավի պայմանագրեր։ Իբրեւ գրավի առարկա ընդունվելու են ընկերությունների արտադրական համալիրները եւ վարկի հաշվին ձեռք բերվող սարքավորումները։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չափազանց կարեւոր է համարել այս որոշման ընդունումը, քանի որ ոլորտին ՌԴ վարկից հատկացվում են զգալի գումարներ, որոնց շնորհիվ էապես կաշխուժանա մարզի սոցիալ-տնտեսական կյանքը։ «Վարկերը հնարավորություն կտան, որպեսզի այս ձեռնարկությունները թափով աշխատեն` հաղթահարելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջացրած ժամանակավոր դժվարությունները»,- ասել է վարչապետը:

Հունիս 26, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր