ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՍԿԶԲԻՑ ՄԻՆՉ ՕՐՍ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՎԵԼ Է 944 ԾԱՌ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՍԿԶԲԻՑ ՄԻՆՉ ՕՐՍ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՎԵԼ Է 944 ԾԱՌ

ԱՐՄԵՆՊՐԵՍ

ՀՀ բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները տարեսկզբից մինչ օրս հանրապետության անտառատարածքներում, հիմնականում` Lոռու եւ Տավուշի, ստուգումների ընթացքում հայտնաբերել են 994 հատ 530 խմ ընդհանուր ծավալով ապօրինի հատված ծառ: Բնությանը հասցված վնասի դիմաց գանձվել է 7 մլն 86 հազար դրամ, որը մուտքագրվել է ՀՀ պետբյուջե: Նշենք, որ 2008-ի նույն ժամանակահատվածում հայտնաբերել է 1894 հատ ապօրինի հատված ծառ:
  
Ինչպես «Արմենպրես.-ին ասացին տեսչության գրասենյակում, նշված ժամանակահատվածում բնապահպանները հայտնաբերել են բուսական աշխարհի օրենքների խախտման 267 դեպք` 2008-ի նույն ժամանակահատվածի 256-ի դիմաց: Վարչական տուգանքի է ենթարկվել 211 մարդ , որոնցից գանձվել է 2 մլն 46 հազար դրամ: Միաժամանակ կազմվել է 98, 47 մլն դրամ վնասի հատուցման 249 արձանագրություն:

Հոկտեմբեր 29, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր