

ԷկոԼուր
ՀՀ կառավարության որոշման նախագծի համաձայն` «Ախթալայի առողջության կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցվել է: Կապիտալը սահմանվել է 18400000 դրամ, որը կազմում է 1840 սովորական անվանական բաժնետոմս` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջով, եթե ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից ընկերությունը պարտավոր է հայտարարել և սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի նվազումը: Ինչպես նշված է որոշման մեջ` «Ախթալայի առողջության կենտրոն» ՊՓԲԸ-ում առկա է նման խնդիր և որոշումը ուղղված է խնդրի կարգավորմանը: Որոշման նախագիծը մշակվել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության և իրավաբանական բաժնի կողմից` աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ:
Օգոստոս 07, 2013 at 14:17
