

Panorama.am
Այս տարի դոլարի անկմանը զուգահեռ համաշխարհային շուկաներում ոսկին գնային նորանոր ռեկորդներ է սահմանում, ինչը հանգեցնում է նաև այլ գունավոր մետաղների գների բարձրացմանը: Ինչպե՞ս այս գործընթացները կանդրադառնան մեր հանքարդյունաբերության վրա:
Panorama.am-ի թղթակցի այս հարցին, թե արդյո՞ք անցյալ տարվա ճգնաժամի առաջին թիրախ հանքարդյունաբերությունը դրական միտումներ է դրսևորում ներկայումս, երբ համաշխարհային շուկաներում անցյալ տարվա հակառակ գործընթացներն են, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը պատասխանեց.
«Ոլորտը վերականգնվում է և տեսնում ենք, որ արտահանումն է վերականգնվում»:
Դեռևս աճի մասին վաղ է խոսել, քանի որ, ինչպես նախարարը նկատեց, ընկերություններն իրենց պաշարներն են վերականգնում, որոնք անցյալ տարվանից վաճառում էին:
Ն. Երիցյանն ընդգծեց, որ մարտահրավերներն այսպիսով չեն վերանում` «Ավելացված արժեքը պիտի կարողանանք ավելացնել` արտադրության մոդեռնացման և նոր տեխնոլոգիաների ներդրման հաշվին»:
Ն. Երիցյանը նաև հավելեց, որ չնայած անցյալ տարվա համեմատ ավելի քիչ ենք արտահանել, սակայն ամսեամիս հանքարդյունաբերության ոլորտում աճ գրանցվում է:
Դեկտեմբեր 04, 2009
