Կապանի հասարակական գործիչ եւ փաստաբան Արշավիր Խալափյանն իր ձերբակալման մեջ մեղադրում է տեղի «հեղինակություններին»

Կապանի հասարակական գործիչ եւ փաստաբան Արշավիր Խալափյանն իր ձերբակալման մեջ մեղադրում է տեղի «հեղինակություններին»

ԷկոԼուր

Կապանի հասարակական գործիչ եւ փաստաբան Արշավիր Խալափյանը տեղեկացրել է Սյունիքի մարզի քննչական բաժնում իր ձերբակալման մասին։ Այս մասին տեղեկացնում է Լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավական լրատվական կայքը (www.forrights.am)։ Արշավիր Խալափյանի հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ իրեն ձերբակալել են նրա համար, որ իր գործունեությունը մեծ անհարմարություն է պատճառել Սյունիքի գյուղապետ՝ Սամվել Սարգսյանին և օլիգարխ Աշոտ Կույումզյանին։ Արշավիր Խալափյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով (առեւտրային կաշառք ստանալը)։

Նշենք, որ www.forrights.am կայքի համաձայն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանը 5 ժամ տեւած դատական նիստի արդյունքում որոշել է գրավի դիմաց փաստաբանին ազատել կալանքից մեկ միլիոն դրամ գրավի դիմաց: 

Հիշեցնենք, որ Արշավիր Խալափյանը տարիներ շարունակ հասարակական աշխատանք է կատարել եւ ներկայացնում է Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղը։

Օգոստոս 06, 2014 at 01:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր