

ԷկոԼուր
Արդշինբանկը և OPEC-ի (Organization of the Petroleum Exporting Countries) միջազգային զարգացման հիմնադրամը (OFID) սույն թվականի մարտի 31-ին`Վիեննայում, ստորագրել են 10 միլիոն դոլլարի վարկային պայմանագիր՝ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների կողմից փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար: Այս մասին տեղեկացնում է Արդշինբանկի պաշտոնական կայքը:
OFID-ի կողմից պայմանագիրը ստորագրել է գլխավոր տնօրեն Սուլեյման Յասիր Ալ-Հերբիշը, Արդշինբանկի կողմից՝ վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:
«OFID-ի կողմից տրամադրված միջոցները կնպաստեն Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանն ի շնորհիվ փոքր և միջին ձեռնարկությունների համար երկարաժամկետ ֆինանսական միջոցների հասանելիության ընդլայնման», - ասել է Մհեր Գրիգորյանը:
«Հայաստան իմ այցելությունների ընթացքում ես համոզվեցի Հայաստանի համար էներգետիկ ոլորտի կարևորության մեջ: Ես շատ ուրախ եմ, որ մեզ հերթական հնարավորությունն ընձեռվեց վերականգնվող էներգիայի` մասնավորապես փոքր հիդրոէլեկտրակայանների նախագծերի ոլորտում մեր գործունեությունն ընդլայնել», - նշել է Սուլեյման Յասիր Ալ-Հերբիշը:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Ապրիլ 03, 2015 at 18:58
