ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌԵԼ ԿԱՊԱՆԻ ՙԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔՈՄՓԱՆԻ՚ ԼԵՌՆԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ

ԱրմԻնֆո

Վերջին նախազգուշացում է արվել Կապանի ՙԴինո Գոլդ Մայնինգ Քոմփանի՚ լեռնարդյունահանման ձեռնարկությանը, որը բազմիցս տուգանվել է շրջակա միջավայր թունավոր նյութերի արտանետման համար: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարել է, որ կոմբինատին վերջին ժամկետ է տրամադրվում մեկ ամսում Գեղանուշի նոր հանքամնացուկների պահեստարանի գործարկման համար:

Ընկերությունը նշված պահեստարանը պետք է գործարկեր դեռևս 2007 թվականի նոյեմբերին, սակայն մինչ օրս չի կատարել իր պարտավորությունները: Հանքամնացուկների շահագործման նախագծի համաձայն, ընկերության հանքահարստացման ֆաբրիկաների թափոնները կենթարկվեն մեխանիկական մաքրման, և դրանից հետո միայն մաքուր ջուրը բաց կթողնվի Գեղանուշ գետ:

Ապրիլ 03, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր