ԹՎԱՅՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

ԱրմԻնֆո

Հայաստանը թվայնացնում է օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ փաստաթղթերը: Հանքավայրերի երկրաբանահետախուզական հետազոտություններով և շահագործմամբ շահագրգռված ընկերություններին այդ նյութերից օգտվելու հնարավորություն կընձեռվի: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ հարցազրույցում հաղորդել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Թվայնացման գործընթացը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, որտեղ պատրաստվում է նաև մասնագիտացված կայք: Արխիվային փաստաթղթերի թվայնացման համար ձեռք է բերվել հատուկ տեսածրող սարքավորում: Այդ նպատակով Բնապահապանության նախարարության բյուջեից շուրջ 15 մլն դրամ է տրամադրվել:

Ապրիլ 05, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր