Ճապոնացիներն ու շվեցարացիները գումար են տրամադրում գյուղի դպրոցի վերակառուցման համար

Ճապոնացիներն ու շվեցարացիները գումար են տրամադրում գյուղի դպրոցի վերակառուցման համար

ԷկոԼուր

Հայաստանի մարզերում առկա արտագաղթի բարձր մակարդակի պայմաններում հատկապես կարեւոր է բարելավել աճող սերնդի պայմանները: Նոր ուսումնական տարվան ընդառաջ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ( AWHHE)  ՀԿ-ն Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան եւ շվեցարական «Ժպիտով դեպի ապագա»  (Sourire vers l'avenir) հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացրել է Արարատի մարզի Դիտակ համայնքի դպրոցի հիմնովին վերակառուցում: Դպրոցում, որը չէր վերանորոգվել 1968թ-ին շահագործման հանձնվելուց հետո, սովորում է 70 աշակերտ: Տանիքը փոխվել է: Ամրացվել է հիմքը, կառուցվել են զուգարաններ: Էներգախնայողության նպատակով տեղադրվել են նոր դռներ եւ լուսամուտներ:

Այս միջոցառումների համար Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը տրամադրել է 198 000 դոլլար, իսկ շվեցարական «Ժպիտով դեպի ապագա»   հիմնադրամը` 166 000 դոլլար:

Արարատի մարզպետը շնորհակալություն է հայտնել դպրոցի վերակառուցման մեջ ներդրում անելու համար եւ նրա համար, որ Դիտակ գյուղի երեխաները լավ պայմաններ կստանան իրենց ուսման եւ զարգացման համար:

Դպրոցում Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին եւ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը ստորագրեցին 88000 դոլլարի հաջորդ դրամաշնորհի պայմանագիր` դպրոցի վերակառուցումն ավարտելու համար:

Օգոստոս 26, 2015 at 13:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր