20 միլիոն դրամ՝ էլեկտրահաղորդման օդային գծերի անցկացման համար հատվող անտառի դուրս բերման ևպահեստավորման համար

20 միլիոն դրամ՝ էլեկտրահաղորդման օդային գծերի անցկացման համար հատվող անտառի դուրս բերման ևպահեստավորման համար

ԷկոԼուր

Անտառային տարածքներում էլեկտրահաղորդման օդային գծերի անցկացման համար հատվող անտառի դուրս բերման և տարածքը տնօրինողի ներքին պահեստ  տեղափոխման համար կտրամադրվի 20 միլիոն դրամ: Կառավարության համապատասխան որոշումն ընդունվեց սույն թվականի հունիսի 16-ին: Վարչապետ Աբրահամյան, անդրադառնալով հարցին՝ նշել է, որ կառավարության աշխատակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ առաջարկվող 2 մլրդ դրամի փոխարեն հատկացվելու է 20 միլիոն դրամ: Վարչապետի խոսքով՝ եթե այդ 2 միլիարդ դրամը հատկացվեր, ապա այն ծանրանալու էր հոսանք  օգտագործողների վրա և սակագինը բարձրանալու էր:

Հիշեցնենք, որ մասնավորապես Սյունիքի մարզի Մեղրի-Նորավան հատվածում՝ 101600քմ տարածքում, ոչնչացվելու է անտառային տարածք. հատվելու է 16110 հատ ծառ, մինչև 4սմ և մատղաշ ու բնական վերաճ՝17500 հատ՝ Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի անցկացման համար: Ծրագրի արդյունքում շրջակա միջավայրին հասցվող ընդհանուր տնտեսական վնասը կազմում է 413.37 միլիոն դրամ:

Հունիս 16, 2016 at 18:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր