ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ

www.mnp.am

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և Հայաստանի մարզպետարանների բնապահպանական և գյուղատնտեսական վարչությունների պետերը: Խորհրդակցության նպատակն էր ակտիվացնել համագործակցությունը ՀՀ բնապահպանության նախարարության և մարզպետարանների միջև` նպաստելու համար ՀՀ մարզպետների կատարած աշխատանքների գնահատման գործընթացին:

Քննարկվեցին նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի և բնապահպանության նախարարի համատեղ հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան մշակված մարզպետարանների բնապահպանական և գյուղատնտեսական վարչությունների 2010 թվականի աշխատանքային ծրագրերը, մարզերում առկա բնապահպանական կարևոր խնդիրները: Այդ խնդիրների լուծմանն աջակցելու համար ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնեց իր պատրաստակամությունը:

Ապրիլ 06, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր