Ադրբեջանը երկրագնդի ամենաաղտոտված երկրներից է

Ադրբեջանը երկրագնդի ամենաաղտոտված երկրներից է

Tert.am

Ադրբեջանի Գաբալա քաղաքում սեպտեմբերի 7-9-ը կանցկացվի պեստիցիդների վերաբերյալ 11-րդ միջազգային ֆորում՝ նվիրված Կովկասի և Միջին Ասիայի երկրներում շրջակա միջավայրի բնապահպանական խնդիրներին։

Ինչպես հաղորդում է «Երկրամաս» թերթը, Միջազգային ֆորումի անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ, քանի որ բնապահպանների կարծիքով` Ադրբեջանը ոչ միայն աշխարհի ամենաաղտոտված վայրերից մեկն է, այլև աղտոտում է սահմանակից ջրային և հողային տարածքները։

Իրանական Կասպից ծովի բնապահպանության գիտահետազոտական ինստիտուտի տվյալներով՝ Կասպից ծովի աղտոտվածության 95%-ը գալիս է հյուսիսից և հյուսիս-արևմուտքի պետություններից, որոնց թվում է Ադրբեջանն իր ծովային նավթարդյունաբերությամբ։

Ամերիկյան «Բլեքսմիթի ինստիտուտ» գիտահետազոտական կազմակերպության տվյալներով՝ Ադրբեջանը մոլորակի ամենաաղտոտված վայրերի տասնյակում է. կազմակերպության հետազոտության համաձայն՝ Կասպից ծովի ափին գտնվող Սումգայիթ քաղաքը գտնվում է ցուցակի 9-րդ հորիզոնականում։

2008թ. աշխարհի 215 մեգապոլիսներից Բաքուն ճանաչվել է ամենակեղտոտը։

Սեպտեմբեր 05, 2011 at 16:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր