«Factor TV»-ին պարգևատրեց լրագրողական հմտությունների զարգացման փորձաշրջանն ավարտած ուսանողներին

«Factor TV»-ին պարգևատրեց լրագրողական հմտությունների զարգացման փորձաշրջանն ավարտած ուսանողներին

Հունվարի 12-ին Երևանում ամփոփվեցին  «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի արդյունքները։ Ծրագրի շրջանակներում «Factor.TV»-ում լրագրողական հմտությունների զարգացման փորձաշրջան են անցել ԲՈՒՀ-երի լրագրության ֆակուլտետների 12 ուսանողներ: Հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ ծրագրի մասնակիցներին շնորհավորեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, գերմանական Դոլչե Վելե հեռուստաընկերության ներկայացուցիչները։

«Մենք իսկապես կարողացել ենք գրանցել ոգևորիչ արդյունքներ։ Մեր թիմի անդամները մեծ սիրով և նվիրումով կիսվել են մեր երիտասարդ գործընկերների հետ իրենց փորձով, մասնագիտական հմտություններով և կարողություններով, նրանց հետ դասընթացներ են անցկացրել հայաստանյան մեդիադաշտի ամենափորձառու մասնագետները։ Մեր ուսանողները հնարավորություն են ունեցել ամբողջությամբ տեսնել լրագրողի աշխատանքի ինչպես գրավիչ կողմերը, այդպես էլ դժվարությունները», - ասաց Factor.am-ի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանը։

Մրցանակաբաշխության արարողությունը վարեց ժյուրիի նախագահ, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: Մրցանակներ ստացան 12 ուսանողներ։ Մասնագիտական ժյուրիի կողմից ամենաբարձր գնահատականներին արժանացած 4 աշխատանքների հեղինակները հատուկ մրցանակներ ստացան։ 

Բնապահպանական թեմաները ուսանողների ներկայացված նյութերում առաջնային էին: 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը շնորհավորեց «Factor.TV»-ի ամբողջ թիմին, ծրագրի դոնորներին և մասնակիցներին։

«Մենք տեսնում ենք լավ արդյունքներ և հույս ունենք, որ կունենանք հմուտ լրագրողների նոր սերունդ, - ասաց նա,  - մենք ապրում ենք բարդ աշխարհում, որտեղ ամեն արժեքը գնահատվում է փողով, բայց բնության արժեքը շատ դժվար է գնահատել փողով։ Մարդը, ով մտնում է այս դաշտը, մտնում է կոնֆլիկտային դաշտ, որտեղ բախվում են քաղաքական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական տարբեր շահեր։ Նա պետք է և քաջ լինի, և ունենա հմտություններ։ Բնությունը ձայն չունի, դուք եք բնության ձայնը ներկայացնում, մի մոռացեք դրա մասին»։

Մրցանակաբաշխության տեսանյութերը՝ «Factor.TV»-ի



Հունվար 12, 2023 at 16:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր