«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի արդյունքները կամփոփվեն «Քյավառ» հեռուստաընկերությունում

«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի արդյունքները կամփոփվեն «Քյավառ» հեռուստաընկերությունում

2022թ-ի հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի «Քյավառ» հեռուստաընկերությունում (ք. Գավառ) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի թիրախ համայնքներում  իրականացված «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի  արդյունքների վերաբերյալ:

Բանախոսներն են «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: 

Մամուլի ասուլիսի ժամանակ կներկայացվեն թիրախ համայնքների խնդիրներն ու կարիքները, Սևանա լճի ազդեցության գոտում այլընտրանքային ծրագրերի հնարավորությունները և թիրախ համայնքների զարգացման ծրագրերում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության բաղադրիչի ներդրման գործընթացը:   

«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում:

ԴԱՏԱ ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ:

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետերը միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետերը:

Հունիս 22, 2022 at 13:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր