Սևանի ավազանում երեխաները և մեծահասակները մրցեցին միանգամից 3 մարզաձևերում

Սևանի ավազանում երեխաները և մեծահասակները մրցեցին միանգամից 3 մարզաձևերում

Սույն թվականի սեպտեմբերի 10-ին «Կապուտակ Սևանի» լողափին արդեն 9-րդ անգամ տեղի ունեցավ ավանդական դարձած և հանրության շրջանում մեծ հետաքրքրության ձեռք բերած և սիրված «Tri4All» (Թրայ Ֆոր Օլ) եռամարտի մրցույթը: Այն հանդիսանում է օլիմպիական մարզաձև և իր մեջ ներառում է երեք բաղադրիչ՝ լող, հեծանվային սպորտ և վազք։ Մրցույթը կազմակերպել է TriClub Yerevan եռամարտի ակումբը:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս TriClub Yerevan եռամարտի ակումբը համագործակցեց Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի հետ՝ մրցույթի ընթացքում իրականացնելով Սևանա Լճի պահպանությանն ուղղված իրազեկության բարձրացման արշավ: Մրցույթին ներկա էին EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը և ծրագրի թիմը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, տարբեր ֆիզիկական պատրաստվածության երիտասարդ մասնակիցների և առողջ ապրելակերպի սիրահարներ:

EU4Sevan ծրագրի հետ համագործակցության արդյունքում հանրության շրջանում ևս մեկ անգամ ընդգծվեց և կարևորվեց Սևանա լճի նշանակությունը որպես էկոհամակարգ և քաղցրահամ ջրի բացառիկ պաշար՝ բարձրացնելով լճի վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը և մեծացնելով լճի կարևորության մասին տեղեկացված լինելու հեռանկարները։ 

Մրցույթն անցավ ուրախ, ընկերական և աշխույժ մթնոլորտում: Մրցատարածությունը հաղթահարած բոլոր մասնակիցները ստացան մեդալներ, իսկ փոքրիկ մասնակիցները անակնկալ նվերներ ստացան EU4Sevan ծրագրի կողմից: Մարաթոնին մասնակցեց ավելի քան 100 սպորտի սիրահար:

«Tri4All»  եռամարտի մրցույթի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը և նպաստել հանրապետությունում մարզական կյանքի ակտիվացմանը: Միջոցառումը նպաստում է նաև Սևանա Լճի շուրջ սպորտային զբոսաշրջության զարգացմանը՝ ծառայելով հիանալի օրինակ:

TriClub Yerevan-ի կողմից հատուկ ուշադրություն է դարձվում Սևանի էկոհամակարգի պահպանմանը՝ այն առաջնահերթ է թե՛ Tri4All մրցույթի, թե՛ բոլոր այլ ձևաչափերի պարագայում։ Մրցույթի մասնակցությունը անվճար է: Միջոցառման ժամանակ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: 

EU4Sevan ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի կողմից՝ որպես «ECOServe» ծրագրի մաս, և ՄԱԶԾ կողմից:

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիր

Սեպտեմբեր 10, 2022 at 14:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր