Չեխ և հայ գիտնականները համատեղ կհաշվարկեն Սևանա լճում ձկան պաշարները

Չեխ և հայ գիտնականները համատեղ կհաշվարկեն Սևանա լճում ձկան պաշարները

Մեկնարկել են Սևանա լճում ձկան պաշարների հաշվարկման գիտական ուսումնասիրությունները: Ուսումնասիրուրթյուններն իրականացվում են Չեխիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի կենսաբանության կենտրոնի (CAS) հիդրոկենսաբանության ինստիտուտի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից։ 

Գիտական աշխատանքների իրականացմանն օժանդակում են Շրջակա միջավայրի նախարարության, «Սևան» ազգային պարկի աշխատակիցները։

Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: 

Նշենք, որ 2019թ. սիգի քանակը լճում կազմել է 2668 տոննա, 2020թ.՝ 2345 տոննա, 2021թ.՝ 5348 տոննա, 2022թ.՝ 4700 տոննա:

Հուլիս 17, 2023 at 13:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր