

ԷկոԼուր
Երևանի բնակչուհի Զարա Ալլահվերդյանը ԷկոԼուրին է ուղարկել Երևանի Օղակաձև զբոսայգում հատված ծառերի լուսանկարներ: Նա նշեց, որ հատված ծառերը տեսել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց վերև` մինչև այգու լիճն ընկած տարածքում:
«Փետրվարի 1-ին զբոսնելու ժամանակ նկատել եմ նոր հատված ծառեր: Զանգահարել եմ քաղաքապետարանի թեժ գիծ: Դրանից հետո ինձ մի քանի անգամ գանգահարել են քաղաքապետարանի տարբեր աշխատակիցներ դեպքի վայրը ճշտելու համար: Ստացել եմ պատասխան, որ դա եղել է ճյուղերի սանիտարական կտրում։ Սակայն ծառերը կտրված են ներքեվից»,- գրել է բնակչուհին:
ԷկոԼուրն ակնկալում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արձագանքը ծառահատումների վերաբերյալ:
Փետրվար 14, 2019 at 19:07