Ահազանգ. Նիգավանի բնակիչները պահանջում են վերացնել ապօրինի աղբավայրը

Ահազանգ. Նիգավանի բնակիչները պահանջում են վերացնել ապօրինի աղբավայրը

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Նիգավան գյուղ տանող ճանապարհին ապօրինի աղբավայր է գոյացել: Այս մասին ԷկոԼուրին ահազանգել են գյուղի բնակիչները:

«Աղբավայրը գտնվում է Քասախ գետից հաշված մետրեր հեռու», - նշել են բնակիչները՝ պահանջելով պատկան մարմիններից քայլեր ձեռնարկել արգելելու կանաչ գոտում աղբ թափելը:

ԷկոԼուրն ահազանգն ուղղում է պատկան մարմիններին՝ Ապարանի համայնքապետարան, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, պարզելու չարտոնագրված աղբավայրի գոյացման պատճառները, մաքրելու կանաչ տարածքը կուտակված աղբից և համապատասխան գործողություններ իրականացնելու՝ բացառելու հետագայում նման երևույթի կրկնությունը:

Օգոստոս 16, 2023 at 12:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր