«ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) / (ABC.GoV) Alliance for Better City Governance) ԵՄ ծրագրի շրջանակներում 2022 թվականին մշակվել են Վանաձոր և Գյումրի համայնքների Կոշտ կենցաղային թափոնների կառավարման քառամյա ռազմավարությունները։ Դրանք հաստատվել են համայնքների ավագանիների կողմից։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պլաստիկի վերամշակման հոսքագծերի տեղադրում երկու համայնքներում։
Վանաձորի և Գյումրու համայնքապետարաններին արդեն հանձնվել է 1260 աղբաման, որոնցից 630 նախատեսված է կենցաղային աղբի, 630-ը՝ պլաստիկ թափոնների համար: Վանաձորի համար նախատեսված է 660, Գյումրի համայնքի համար՝ 600 աղբաման: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ծրագրի տեսանելիության մասնագետ Տաթևիկ Բաղրամյանը։
«Պլաստիկ թափոնների վերամշակման հոսքագծերի ներդրման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Համայնքապետարանները կստանան համայնքի կահավորանքի համար անհրաժեշտ նյութեր պլաստիկ թափոնների վերամշակման համար»,- ասաց Տաթևիկ Բաղրամյանը։
«ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) / (ABC.GoV) Alliance for Better City Governance) ԵՄ ծրագիրն իրականացվում է Վանաձորի համայնքապետարանի կողմից՝ Գյումրի և լեհական Պիլա համայնքների հետ գործընկերությամբ։ Ծրագրի նպատակն է նպաստել Վանաձորի և Գյումրու քաղաքային կայուն կառավարմանը ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավման, աղբի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների կիրառման միջոցով։
Օգոստոս 15, 2023 at 11:34