Նուբարաշենի աղբավայրում հրդեհները դառնում են պարբերական

Նուբարաշենի աղբավայրում հրդեհները դառնում են պարբերական
Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհները դառնում են պարբերական։ Հերթական հրդեհն աղբավայրում մեկուսացվել է հուլիսի 26-ին՝ ժամը 17։59-ին։ Հրդեհը բռնկվել էր հուլիսի 25-ին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հաղորդագրությունից: 
 
Ըստ հաղորդագրության՝ այրվում էր մոտ 5000 քմ տարածքում կուտակված աղբ։ Աղբավայրի շինարարական հատվածում՝ մոտ 30 քմ տարածքում, իրականացվել են ծխացող օջախների վերացման աշխատանքներ։ Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել 7 մարտական հաշվարկ, Երևանի քաղաքապետարանի 7 ջրատար, օգտագործվել է 305 տոննա ջուր (որից 84 տոննան տրամադրվել է փրկարարների կողմից) և 13 բեռնատար հող։
 
Հիշեցնենք, որ աղբավայրում հրդեհների դեպքերը սկսեցին մայիսից։ Մայիսի 18-ին բռնկված հրդեհը 10 օր շարունակ մարել չէր հաջողվում։ Այնուհետև, աղբավայրում հրդեհ բռնկվեց հունիսի 13-ին, ապա՝ հուլիսի 21-ին։ 
 
 
 
 
 
 
 


Հուլիս 27, 2023 at 15:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր