

ԷկոԼուր
Նոր ահազանգ Արմավիրից` հատվում են Արմավիրի այգու Երևանյան և Հանրապետություն խաչմերուկին հարող հատվածի ծառերը: Այս մասին «էկոԼուր»-ին հայտնեց Արմավիրի մեր աղբյուրն իր նամակում: Ըստ աղբյուրի` քաղաքային այգու Հանրապետութան փողոցի երկանքով 200 մ երկարությամբ հատվածը վաճառվելու է:
Արմավիրում իրականացվող ծառահատումներն արմավիրցիները դենդրոցիդ են անվանում, որին հաջորդում է տարածքի վաճառքը: «Իսկ շինարարական աշխատանքների մասին հասարակությունը տեղեկանում է դրա սկսելու պահին»,- ասվում է նամակում, որտեղ շրջանառվում է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի անունը` որպես ծառահատումները թույլատրողի: «Առաջիկայում ծառահատումներ կսկսվեն այգու Ջիվանու փողոցին հարող հատվածներում,- անհանգստանում է նամակագիրը,- եթե իշխանություններն անկեղծ են իրենց արտահայտություններում, թող պարզեն և գոհացնեն սեփական հասարակությանը»:
Հունիս 01, 2011 at 15:04



