Հերթական անգամ պայթել են «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի խողովակները

Հերթական անգամ պայթել են «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի խողովակները

ԷկոԼուր

Մայիսի 13-ին կրկին պայթել են «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի խողովակները: Այս մասին Facebook սոցաիալական ցանցում ահազանգում է ՀՀ Գեղարունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի բնակիչ Վարդան Գալստյանը: «Արգիճիին սանձելը շատ դժվար է, այն հիշաչար է ու դաժան: Նա կարոտում ու հիշում է իր հունը»,- գրում է նա:

ԷկոԼուրի հետ զրույցում վերջինս նշեց, որ պայթյունի հետեւանով ողողվել են մի քանի գյուղացիների հողատածքներ եւ զգալի վնաս է կրել հենց ընկերությունը: Վարդան Գալստյանի կողմից համացանցում տեղադրված տեսնյութը կարող եք դիտել հետեւյալ հղմամբ https://www.facebook.com/photo.php?v=556875487766337&set=vb.100003316729464&type=2&theater:

Արգիճի փոքր ՀԷԿ-ը շահագործում է «Հիդրոկորպորացիա» ՍՊԸ-ն:

Հիշեցնենք, որ առաջին անգամ խողովակները պայթել են 2013թ. հուլիսի 18-ին, որի հետևանքով ջուրը  տարել էր կարտոֆիլի ողջ բերքը: Երկրորդ անգամ ` 2013թ. սեպտեմբերի 10-ին, որի հետեւանով ոչնչացել էր գարու ողջ բերքը:

Լուսանկարները` Վարդան Գալստյանի

Մայիս 15, 2014 at 11:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր