Գիտնականն ահազանգում է, որ Սյունիքում կարող է փոխվել ողջ բիոմիջավայրը

Գիտնականն ահազանգում է, որ Սյունիքում կարող է փոխվել ողջ բիոմիջավայրը

ԷկոԼուր

«Մի «հիանալի» ակնթարթ կարող է առաջանալ «բնապահպանական շղթայական ռեակցիա», և կփոխվի ողջ բիոմիջավայրը: Գիտությունը չի կարող կանխատեսել դրա առաջացման պահը, իսկ բնապահպաններն ասում են, որ դա կարող է տեղի ունենալ ցանկացած ժամանակ, ամեն ինչ արդեն հասունացել է»,- այս մասին ահազանգում է երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը «Գիտություն» թերթում հրապարակած «Բնապահպանական հարցեր» հոդվածում: Ըստ գիտնականի՝ Հայաստանում նման վիճակ կարող է լինել Սյունիքի մարզում, որտեղ շահագործվում են պղնձամոլիբդենային և ոսկի-բազմամետաղային հանքավայրեր՝ Քաջարանի, Հանքասարի և Ագարակի պղնձամոլիբդենային և Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրերը, որոնցից թերի են կորզվում օգտակար հանածոները եւ բնական միջավայր են թափվում տարեկան հազարավոր տոննաների հասնող ծանր եւ մետաղներ եւ թունավոր տարրեր:

«Այդ հանքավայրերի շահագործման և հանքահարստացման գործընթացներում օգտակար տարրերի թերկորզման, իսկ որոշակի հանքանյութերի չկորզման հետևանքով յուրաքանչյուր տարի շրջակա միջավայր են թափվում միլիոնավոր ու տասնյակ միլիոնավոր տոննաների հաստապոչեր, որոնց հետ էլ հազարավոր ու տասնյակ հազարավոր տոննաներով ծանր մետաղներ ու թունավոր տարրեր….Ինչպես ԽՍՀՄ-ի օրոք, հիմա շատ ավելի վատ, օգտակար տարրերը հանքաքարերից խտանյութերի մեջ են կորզվում շատ ցածր տոկոսներով:..1988-1990թթ. թողարկված պղնձի խտանյութում պղինձ մետաղի միջին պարունակությունը կազմել է 17.9 տոկոս, իսկ պղնձի կորզումը հանքաքարերից խտանյութերի մեջ՝ 72.5 տոկոս, մոլիբդենի խտանյութերում մոլիբդեն մետաղի միջին պարունակությունը կազմել է 51.41 տոկոս, իսկ մոլիբդենի կորզումը՝ 81.4 տոկոս: 1998-2000 թթ. թողարկված պղնձի խտանյութերում պղինձ մետաղի միջին պարունակությունը կազմել է 24 տոկոս, իսկ պղնձի կորզումը հանքաքարերից խտանյութերի մեջ՝ 60.85 տոկոս, մոլիբդենի խտանյութերում մոլիբդեն մետաղի միջին պարունակությունը կազմել է 50.79 տոկոս, իսկ մոլիբդենի կորզումը՝ 72.89 տոկոս»,- բացատրում է Հրաչյա Ավագյանը:

Մարտ 02, 2016 at 14:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր