Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ճանապարհի ավերված վիճակը (Ֆոտոշարք)

Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ճանապարհի ավերված վիճակը (Ֆոտոշարք)

ԷկոԼուր

Վանաձոր – Ալավերդի Վրաստանի սահման միջպետական ճանապարհը գտնվում է ավերված վիճակում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համաձայն՝ նշված ճանապարհահատվածում 2016թ. բարեկարգման և սպասարկման աշխատանքներ չեն իրականացվել, քանի որ այն հիմնանորոգվելու է: Վանաձոր քաղաքի տարածքում կհիմնանորոգվի 6.7 կմ, Վանաձոր-Ալավերդի հատվածում՝ մոտ 43.9 կմ, Ալավերդի քաղաքի տարածքում՝ 3.4 կմ, Ալավերդի-Վրաստանի սահման հատվածում՝ մոտ 36.3 կմ ճանապարհ: Ծրագրով նախատեսվում են նաև Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ճանապարհին գտնվող երեք թունելների վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ:

Ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից: Ծրագրի արժեքը 101 մլն եվրո է: Շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ճանապարհը փակվելու է։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 32 ամսում:

Նշենք, որ Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ճանապարհը սկսվում է Վանաձոր քաղաքից, անցնում  ՀՀ Լոռու և ՀՀ Տավուշի մարզերի թվով 33 համայնքներով (167 419 ընդհանուր բնակչությամբ)` հասնելով մինչև Բագրատաշենի սահմանակետ: Այն միջպետական նշանակության ճանապարհ է, որով մեկ օրվա ընթացքում անցնում են  Հայաստանից Վրաստան կամ հակառակ ուղղությամբ բեռներ տեղափոխող տասնյակ բեռնատար մեքենաներ:

ԷկոԼուրը ներկայացնում է ավտոճանապարհի ներկայիս ավերված վիճակը:

 
 
 
 
 
 
 
 
 
 

Օգոստոս 02, 2016 at 15:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր