«ԷկոԼուր» և «Էկոիրավունք» ՀԿ-ները «Իմացե՛ք ճշմարտությունը Հասարակական Կազմակերպությունների մասին...» տեսանյութի կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ ոստիկանություն

«ԷկոԼուր» և «Էկոիրավունք» ՀԿ-ները «Իմացե՛ք ճշմարտությունը Հասարակական Կազմակերպությունների մասին...» տեսանյութի կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ ոստիկանություն

ԷկոԼուր

«ֆեյսբուք» սոցիալական ցանցում անհայտ անձանց կողմից բացված «Փակագծերից դուրս» անվամբ էջում տեղադրված «Իմացե՛ք ճշմարտությունը Հասարակական Կազմակերպությունների մասին...» տեսանյութի կապակցությամբ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:

Նրա հետ միաժամանակ ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց «ԷկոԻրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը:

Ինգա Զարաֆյանի հաղորդման մեջ ասված է.
«Սույն թվականի նոյեմբերի 25-ին «ֆեյսբուք» սոցիալական ցանցում անհայտ անձանց կողմից բացված «Փակագծերից դուրս» անվամբ էջում տեղադրված է տեսանյութ, որտեղ զրպարտող տեղեկատվություններ են ներկայացված իմ՝ «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանիս հասցեին: Հաշվի առնելով, որ նշված տեսանյութի հեղինակները ինձ մեղադրում են «շորթում» կատարելու մեջ, ինչը ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություն է՝ գտնում եմ, որ տեսանյութի հեղինակների գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով սահմանված «սուտ մատնություն» հանցագործության հատկանիշներ:
Նշված ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը կարող եք գտնել այս հասցեով՝ https://www.facebook.com/%D5%93%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A3%D5%AE%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-222206958193447/?pnref=story

Տեսանյութում մասնավորապես նշված է. «Կան փաստաթղթային ապացույցներ առ այն, որ («Էկոլուր») հասարակական կազմակերպությունը գումար էր ստանում որոշ հանքարդյունաբերական ընկերություններից կոռեկտ անդրադարձերի համար: Հաստատված է, որ «Էկոլուրը» տասնյակ միլիոններ է ստացել մի քանի տրանշների միջոցով, որոնցից ամենախոշորը կազմել է ութսունմեկ միլիոն դրամ: Նման աշխատաոճի հեղինակն է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոնի» անդամ, «Էկոլուր» հասարակական կազմակերպության հիմնադիր, Գիտությունների ազգային ակադեմիայի՝ Տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ինգա Զարաֆյանը: Նման գործելաոճում նրան օգնել են մի շարք շահագրգիռ անձինք, այդ թվում ... Արթուր Գրիգորյանը և այլ փոխկապակցված անձինք: Կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ այս կերպ Զարաֆյանը և իր ընկերները հարաբերություններ են կառուցել և կառուցում այնպիսի հանքարդյունաբերող ընկերությունների հետ, ինչպիսիք են «Գեոպրոմայնինգը», «Դանդի Փրեշս Մեթալզը», «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը» և այլն: Փաստորեն, «Էկոլուրի» գործողությունները հանդիսանում են շանտաժ և շորթում»:

Խնդրում եմ ներկայացված փաստի առթիվ հարուցել քրեական գործ՝ «սուտ մատնություն» հանցագործության հատկանիշներով և իրականացնել քրեական վարույթ: Պատրաստ եմ ներկայացնել ցանկացած տեղեկատվություն, որը կնպաստի գործի քննությանը և հանցագործության բացահայտմանը: Կից ներկայացնում եմ նշված տեսանյութը լազերային սկավառակի վրա»:

Արթուր Գրիգորյանի հաղորդման մեջ ասված է. «Սույն թվականի նոյեմբերի 25-ին «ֆեյսբուք» սոցիալական ցանցում անհայտ անձանց կողմից բացված «Փակագծերից դուրս» անվամբ էջում տեղադրված է տեսանյութ, որտեղ տեղեկատվություններ են ներկայացված այն մասին, թե «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը պարբերաբար առանձնակի խոշոր չափերով գումար է շորթել տարբեր հանքարդյունաբերական ընկերություններից: Տեսանյութի հեղինակները մատնանշել են նաև ինձ՝ որպես այդ գործունեության մեջ Ինգա Զարաֆյանին օգնող անձ:

Փաստորեն, նշված տեսանյութի հեղինակները Ինգա Զարաֆյանին մեղադրում են «շորթում» կատարելու մեջ, ինչը ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություն է: Նշված հանցագործության կատարողին օգնելը հանդիսանում է հանցակցություն (հանցագործության օժանդակություն), ինչի համար ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն նույն հոդվածի հատկանիշներով:

Հաշվի առնելով, որ իմ հասցեին հնչեցված մեղադրանքները սուտ են, գտնում եմ, որ տեսանյութի հեղինակների գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով սահմանված «սուտ մատնություն» հանցագործության հատկանիշներ:

Նշված ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը կարող եք գտնել այս հասցեով՝ https://www.facebook.com/%D5%93%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A3%D5%AE%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-222206958193447/?pnref=story

Տեսանյութում մասնավորապես նշված է՝ «Կան փաստաթղթային ապացույցներ առ այն, որ («Էկոլուր») հասարակական կազմակերպությունը գումար էր ստանում որոշ հանքարդյունաբերական ընկերություններից կոռեկտ անդրադարձերի համար: Հաստատված է, որ «Էկոլուրը» տասնյակ միլիոններ է ստացել մի քանի տրանշների միջոցով, որոնցից ամենախոշորը կազմել է ութսունմեկ միլիոն դրամ: Նման աշխատաոճի հեղինակն է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոնի» անդամ, «Էկոլուր» հասարակական կազմակերպության հիմնադիր, Գիտությունների ազգային ակադեմիայի՝ Տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ինգա Զարաֆյանը: Նման գործելաոճում նրան օգնել են մի շարք շահագրգիռ անձինք, այդ թվում ... Արթուր Գրիգորյանը և այլ փոխկապակցված անձինք: Կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ այս կերպ Զարաֆյանը և իր ընկերները հարաբերություններ են կառուցել և կառուցում այնպիսի հանքարդյունաբերող ընկերությունների հետ, ինչպիսիք են «Գեոպրոմայնինգը», «Դանդի Փրեշս Մեթալզը», «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը» և այլն: Փաստորեն, «Էկոլուրի» գործողությունները հանդիսանում են շանտաժ և շորթում»:

Խնդրում եմ ներկայացված փաստի առթիվ հարուցել քրեական գործ՝ «սուտ մատնություն» հանցագործության հատկանիշներով և իրականացնել քրեական վարույթ: Պատրաստ եմ ներկայացնել ցանկացած տեղեկատվություն, որը կնպաստի գործի քննությանը և հանցագործության բացահայտմանը: Հաշվի առնելով, որ սույն թվականի դեկտեմբերի 6-ից 15-ը գտնվելու եմ Հայաստանից դուրս, խնդրում եմ իմ ֆիզիկական ներկայությունը պահանջող քննչական և այլ դատավարական գործողություններն իրականացնել նշված ամսաթվերի հաշվառմամբ: Կից ներկայացնում եմ նշված տեսանյութը լազերային սկավառակի վրա»:

Դեկտեմբեր 02, 2016 at 15:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր