Արթուր Ղազարյան` նախագահական ընտրություններից հետո «Deno Gold Mining Company» ընկերություն Շահումյանի հանքավայրը պատրաստվում է շահագործել բաց եղանակով

Արթուր Ղազարյան` նախագահական ընտրություններից հետո «Deno Gold Mining Company» ընկերություն Շահումյանի հանքավայրը պատրաստվում է շահագործել բաց եղանակով

ԷկոԼուր

ՀՀ նախագահական ընտրություններից հետո «Deno Gold Mining Company» ընկերությունը պատրաստվում է բաց եղանակով շահագործել Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը, ասաց իրավաբան-Էկոլոգ Արթուր Ղազարյանը:  «Մեր ունեցած տեղեկություններով, Շահումյանի հանքավայրի բաց շահագործման դեպքում թափոնների ծավալը հավասարազոր կլինի Թեղուտի թափոնների ծավալին (մոտ 500 միլիոն տոննա թափոն)»,- ասաց Արթուր Ղազարյանը:

Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործման հարցը հասարակության ուշադրության կենտրոնում է: Հանքավայրը բաց եղանակով շահագործելու մտադրության մասին «Deno Gold Mining Company» ընկերությունը խոսում է դեռեւս 2009 թվականից: Հանքավայրի բաց շահագործումը մեծ վնաս կհասցնի Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքին, քանի որ հանքավայրը մասամբ գտնվում Կապանի վարչական տարածքում: Կապանի բնակչությունը եւ հասարակական կազմակերպությունները կտրականապես դեմ են արտահայտվում հանքի բաց շահագործմանը:

Մարտ 30, 2012 at 17:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր