Երևանի Թռչնի շուկայում վաճառվում են Կարմիր գրքում գրանցված թռչուններ

Երևանի Թռչնի շուկայում վաճառվում են Կարմիր գրքում գրանցված թռչուններ

ԱրմԻնֆո

Չնայած բնապահպանների բողոքներին, Երևանի Թռչնի շուկայում վաճառվում են Կարմիր գրքում գրանցված թռչուններ:

«Այդ շուկան պետք է փակվի, կամ այնտեղ պետք է վաճառվեն միայն դեկորատիվ թռչուններ: Իսկ վաճռվում է ամեն ինչ: Ընդ որում, ոչ մի վերահսկողություն չկա»,-ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է «Թռչնասերների Կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիլվա Ադամյանը: Չնայած ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված դիմումներին, պրոբլեմը լուծելու ուղղությամբ բնապահպանների ձեռնարկած փորձերն անցան ապարդյուն: «Միգուցե հարկավոր է ստեղծել հասարակական դրուժինաներ, որոնք կհետևեին այդ ամենին»,-նշել է Ադամյանը:

Ի դեպ, Թռչնի շուկան Կարմիր գրքում գրանցված թեչունների համար սպառնալիքի բոլորովին էլ միակ վայրը չէ: Փորձագետը նշել է, որ Հայաստանում գոյություն ունի նաև Հայաստանից հազվագյուտ տեսակների արտահանման պրոբլեմը: Ըստ Ադամյանի, հաճախ այդ մասին տեղեկություններ են ստացվում արտասահմանյան քաղաքացիներից: Հազվագյուտ թռչունների որսորդներին առաջին հերթին գրավում է Կարմիր գրքում գրանցված տեսակների բարձր գները: Այսպես, արտասահմանում մեկ սափսանի գինը հասնում է 50 հազ.եվրոյի:

Մարտ 28, 2012 at 13:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր