

ԷկոԼուր
Ռուսաստանի կանաչ ակտիվիստների հետապնդումների մասին հաղորդագրություն է տարածվել ՀԿ-ների ցանցով: Հաղորդագրության մեջ ասված է, որ «Հանուն Տամանի փրկության» էկոլոգիական խմբի համանախագահ, Կրասնոդարի Տեմրյուկսկի քաղաքային խորհրդի պատգամավորի օգնական Իգոր Գոլուբենկովը փետրվարի 24-ին հարձակման է ենթարկվել: Երկու անծանոթ մարդիկ արտահայտությամբ դաժանորեն ծեծել են նրան`ասելով «Վերջացրու քո էկոլոգիական գործունեությունը»: Ի. Գոլուբենկովը ստիպված է եղել հիվանդանոց գնալ:
Լուսանկարը` Gazeta.am կայքի
Փետրվար 28, 2012 at 15:13
