

ԷկոԼուր
Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովը Ժնեւում որոշում է կայացրել, որ Հայաստանը չի կատարել որոշակի պարտավորություններ, որոնք նրա վրա դրված էին որպես կոնվենցիայի կողմի:
Իր որոշմամբ Կոմիտեն Հայաստանի կառավարությանը խորհուրդ է տալիս` ձեռնարկելու օրենսդրական, կարգավորիչ, վարչական անհրաժեշտ միջոցներ եւ կատարել գործնական քայլեր: Այս որոշումն ընդունվել է ի պատասխան «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Էկոդար» եւ «Վանաձորի հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» հասարակական կազմակերպությունների Կոմիտեին ուղղված դիմումի:
Խոսքը Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի մասին է, որով խախտվեց հասարակության իրավունքը` արդյունավետ մասնակցություն ունենալ կառավարության որոշումների ընդունման գործընթացում (Օրհուսի կոնվենցիայի երկրորդ մաս): Ինչպես նաեւ չի ապահովվել հասարակության իրավունքը` դատական կարգով լուծել Թեղուտի հարցը (Օրհուսի կոնվենցիայի երրորդ մաս): Մի քանի անգամ դատական տարբեր ատյաններ ապօրինաբար մերժեցին հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայցը:
Հասարակայնության լայն շրջանակները պահանջում են կանգնեցնել Թեղուտի նախագիծը` սկսած 2006թ-ից: 2007թ. Թեղուտի ծրագրի դեմ բողոքի ակցիա անցկացվեց , որի արդյունքում պատասխանատու պաշտոնյաների էլեկտրոնային հասցեները ստացան մոտ 4000 նամակ տարբեր երկրներից:
2009թ. Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստներն ավելի քան 10 000 ստորագրություն հավաքեցին Թեղուտի ծրագրի դեմ:
Հիշեցնենք, որ Հայաստանը Օրհուսի կոնվենցիայի կողմ երկիր է եւ վերցրել է իր վրա համապատասխան պարտավորությունններ` 2001թ. սկսած, երբ Հայաստանը վավերացվեց կոնվենցիան:
Հոկտեմբեր 28, 2010
