Թեղուտի հանքավարի տարածքում մ.թ.ա I հազարամյակին պատկանող դամբարանադաշտ ու միջնադարյան շինություններ են հայտնաբերվել

Թեղուտի հանքավարի տարածքում մ.թ.ա I հազարամյակին պատկանող դամբարանադաշտ ու միջնադարյան  շինություններ են հայտնաբերվել
Հնագետները 2021թ. հուլիս-օգոստոս ամիսներին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում պեղումներ իրականացնելիս հայտնաբերել են մ.թ.ա I հազարամյակին պատկանող դամբարանադաշտ ու միջնադարյան բնակավայրին վերաբերող շինություններ: Այս մասին տեղեկացնում է հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն:
Ըստ ընկերության տարածած հաղորդագրության՝ պեղումներն իրականացվել են Բովեր-2 և Ղարաքոթուկ հնավայրերում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգարության ինստիտուտի և «Թեղուտ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն: Աշխատանքներն իրականացվել են ինստիտուտի արշավախմբի՝ արշավախմբի ղեկավար Սուրեն Հոբոսյանի, հնագետներ Անի Սարատիկյանի, Հայկ Հայդոսյանի և ճարտարապետ Լիլիթ Տեր-Մինասյանի մասնակցությամբ:
 
Ղարաքոթուկ հնավայրում պեղվել է ճանապարհի եզրին հայտնված չորս երկաթեդարյան դամբարան, նույն տեղամասում աշխատանքներ են իրականացվել միջնադարյան հնձանի (XII-XIII դդ.) մաքրման ու դրա հետագա պահպանությանն ուղղված:
«Թեղուտ» ՓԲԸ-ից հայտնում են, որ պեղումներին զուգահեռ տեղզննություն է կատարվել հանքավայրի տարածքում, փաստագրվել են մի շարք հուշարձաններ, որոնք նախատեսվում է ուսումնասիրել հետագայում:

Սեպտեմբեր 20, 2021 at 16:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր