ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում առաջացող թափոնների պահման ու տեղադրման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը` hետև
Հիշեցնենք, որ 2021թ. հուլիսի 30-ին «Թեղուտ» ՓԲԸ-ին տրամադրվել է «Բանեցված սնդիկային լամպեր, լյումինեսցենտային և սնդիկ պարունակող խողովակներ և խոտան» և «Կարծրացած տարասեռ պլաստմասսաների խառնուրդների թափոններ» վտանգավոր թափոնների գործածության լիցենզիա: Պաշտոնական փաստաթղթից տեղեկանում ենք, որ համապատասխան գործունեություն իրականացնելու վերաբերյալ ծրագիրը հանրային քննարկման ընթացքում դրական արձագանք է ստացել, և «Թեղուտ» ՓԲԸ-ն արդեն իսկ կառուցել է թափոնների պահման ու տեղադրման համար նախատեսված պահեստները:
Ընկերության գործունեության արդյունքում առաջանում են 20 տեսակի արտադրական և սպառման թափոններ, որոնց պահումն ու տեղադրումն իրականացվում է կոմբինատի 4 տարբեր հրապարակներում կազմակերպված թափոնների պահեստներում: Առաջին հրապարակի տարածքում կազմակերպված են բանեցված անվադողերի, կապարե կուտակիչների և յուղերի պահեստները: Երկրորդն ընդհանուր բաց հրապարակ է, որտեղ տեղակայված են կոմբինատում առաջացող մետաղաջարդոնի և շինարակական աղբի պահեստները: Երրորդ հրապարակը հարստացուցիչ ֆաբրիկայի տարածքում է, որտեղ կազմակերպված են բանեցված յուղերի, բանեցված սնդիկային լամպերի, դատարկ պարկերի ու պլաստամսե թափոնների պահեստները: Չորրորդ հրապարակը հանքային տեխնիկայի հավաքակայանն է, որտեղ գտնվում են բանեցված յուղերի, կապարե կուտակիչների, անվադողերի ու յուղի զտիչների, ինչպես նաև դատարկ տակառների պահեստները:
«Թեղուտ» ՓԲԸ-ում առաջացող արտադրական և սպառման թափոնների մի մասի համար նախատեսված չեն առանձին պահման ու տեղադրման պահեստներ: Այդ թափոնները կուտակվում են համապատասխան տարողությունների մեջ այն ստորաբաժանումներում, որոնցում դրանք առաջանում են և սահմանված պարբերականությամբ հանձնվում լիցենզավորված ընկերություններին վնասազերծման նպատակով, կամ հեռացվում են կոմբինատից աղբահանող կազմակերպության կողմից:
Մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների քանակական արդյունքների համաձայն՝ կոմբինատի արտադրական և սպառման թափոնների պահման, տեղադրման և տեղափոխման աշխատանքների ժամանակահատվածում տարեկան մթնոլորտ կարտանետվի մոտ 0.2335 տ ընդհանուր քանակով վնասակար նյութ:
Փետրվար 08, 2022 at 14:12