

ԱրմԻնֆո
Կանաչ ակտիվիստները խոշորամասշտաբ ակցիա են ծրագրում` ի պաշտպանություն Թեղուտի:
Ինչպես հայտնի է դարձել ԱրմԻնֆո-ին թղթակցին, ակցիան նախատեսվում է անցկացնել միաժամանակ տարբեր երկրներում: Ակցիայի շրջանակներում կանաչ ակտիվիստները կկանգնեն կենտրոնական փողոցներում` «Փրկենք Թեղուտի անտառը» պաստառները ձեռքում:
Թեղուտի հանքավայրը պղնձի պաշարներով երկրորդն է Հայաստանում Քարաջանի հանքավայրից հետո: Նախնական գնահատումների համաձայն, հանքաքարի պաշարները հանքավայրում կազմում են 450 մլն տոննա, պղնձի պաշարները`1,6 մլն տոննա, մոլիբդենի պաշարները` 99 հազար տոննա: Բնապահպանների կարծիքով, հանքավայրի շահագործումը ոչ միայն կործանարար կլինի շրջանի էկոլոգիայի համար, այլ նաև բացասական ազդեցություն կունենա մերձակա բնակավայրերի բնակիչների առողջության վրա: Մտահոգիչ է նաև այն, որ Թեղուտում բնակվում է 55 տեսակի կաթնասուն է, որից 21-ը գրանցված է Կարմիր գրքում, 86 թռչնատեսակ, 29 տեսակի թեփուկավորներ, որոնցից 11-ը գրանցված է Միջազգային կարմիր գրքում, ինչպես նաև առկա է 191 բուսատեսակ, որից 9-ը ևս գրանցված է Կարմիր գրքում:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ACP ընկերության ծրագիրը ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել 2007 թ. նոյեմբերին: Ինչպես բազմիցս նշվել է, կառավարության քննարկմանը ներկայացված ACP-ի նախագծում էկոլոգիական ռիսկերը նվազեցվել են մի քանի անգամ: Բացի այդ, Թեղուտի հանքավայրի շահագործումը հակասում է երկրի օրենսդրությանը և ստորագրված միջազգային կոնվենցիաներին:
Նոյեմբեր 18, 2010
