«ՎԱԼԼԵՔՍ ԳՐՈՒՊ»-Ը ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է, ՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԹԵՂՈՒՏՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

«ՎԱԼԼԵՔՍ ԳՐՈՒՊ»-Ը ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է, ՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԹԵՂՈՒՏՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

«ԷկոԼուր»

Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքները այս պահի դրությամբ դադարեցված չեն:  Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեցին ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից արդեն կառուցված է և շահագործման պատրաստ 40 մ/խ/ժ արտադրողականությամբ բետոնախառնիչ հանգույցը, կառուցվել են 30.250 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական և ժամանակավոր ճանապարհներ, անցկացվել է շուրջ 8 կմ երկարությամբ 35.000 վոլտ լարման էլեկտրահաղորդման գծեր: Ընթացքի մեջ են բնական ջրհոսքների` ապագա պոչամբարի տարածքի շրջանցման համար անհրաժեշտ ջրառների և հոսքագծերի շինարարությունը: Զուգահեռաբար` Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի լիածավալ իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորմանը վարկային միջոցներ հատկացնելու շուրջ` տարբեր շահագրգիռ կողմերի հետ վարվում են բանակցություններ:

2008-ին` նախատեսված 35 հա փոխարեն անտառահատումներ իրականացվել են 20.23 հա տարածքում: Ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատանքները Լոռու մարզի Թեղուտ և Շնող համայնքների և հարակից` գումարային 135 հա մակերեսով տարածքներում ՀՀ Բնապահպանության և Գյուղատնտեսության նախարարությունների հետ համաձայնեցված կարգով իրականացվելիք անտառապատման ուղղությամբ:

Հայտնում ենք նաև, որ Թեղուտ ՓԲԸ նախաձեռնությամբ և միջոցներով լոռեցի երիտասարդների և ՀՀ տարբեր բուհերի ուսանողների ներգրավմամբ հասարակական կարգով իրականացվել են անտառապատման աշխատանքներ գումարային 3959 ք/մ տարածքներում:

Առաջարկում ենք դիտել Թեղուտի մասին Կարեն Ափրոյանի ֆոտոռեպորտաժը:

Մարտ 06, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր