ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԹԵՂՈՒՏԻ ԲՈՂՈՔԸ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԹԵՂՈՒՏԻ ԲՈՂՈՔԸ

ԷկոԼուր

Ապրիլի 1-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց «Էկոդար» բնապահպանական ՀԿ-ի բողոքն ընդդեմ ՀՀ վարչական դատարանի 2010թ. մարտի 24-ին կայացրած որոշման: Հիշեցնենք, որ  Վարչական դատարանը մերժել էր «Էկոդար»-ի` ՀՀ կառավարության եւ «ACP» ընկերության դեմ ուղղված հայցը, որով կազմակերպությունը դատարանից պահանջում էր դադարեցնել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետ կապված բոլոր գործողությունները:

Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց «Էկոդար» ՀԿ-ի նախագահ Հրայր Սավզյանը, դատարանում հայցի մերժման պատճառները չընթերցվեցին, եւ իրենք սպասում են դատարանի նամակին: «Նամակը ստանալուց հետո, երբ հայտնի կլինեն հայցի մերժման պատճառները, մենք հանդես կգանք հայտարարությամբ եւ կտեղեկացնենք մեր հետագա քայլերի մասին»,- ասաց Հրայր Սավզյանը:

Ապրիլ 04, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր