Երեք տարվա ընթացքում Թեղուտի անտառի էկոհամակարգի վերականգնումը կազմել է 32 հազարից քիչ ավելի դոլլար

Երեք տարվա ընթացքում Թեղուտի անտառի էկոհամակարգի վերականգնումը կազմել է 32 հազարից քիչ ավելի դոլլար

ԷկոԼուր

 Թեղուտի նախագծի իրագործման սկզբից ի վեր` երեք տարվա ընթացքում,  «Vallex Group» ընկերությունը` ի դեմս «ACP» ՓԲԸ-ի եւ «Թեղուտ» ՓԲԸ-ի, շրջակա միջավայրի պահպա­նու­թյան դրա­մագլխին  կատարել է 11 միլիոն 985 հազար 200 դրամի չափով հատկացում (մոտ 32,4 հազար դոլլար):  Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց ընկերության ներկայացուցիչ Վահրամ Ավագյանը ի պատասխան «ԷկոԼուր»-ի հայտարարության, որ թեպետ ընկերությունը պաշտոնապես հայտարարել է բնապահպանական քաղաքականության մասին եւ նշում է, որ Թեղուտի նախագծին հատկացված տարածքը կվերականգնվի, բայց դրա համար գումար չի առանձնացնում:    

Հայտարարությունը հնչեց մարտի 25-ին` ռադիո «Վան»-ի «Five o’clock» ռադիոհաղորդման բանավեճի ժամանակ: Հաղորդագրության մեջ Վահրամ Ավագյանը նշում է, որ բնապահպանական վճարումները կատարվում են ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան: Ստորեւ ներկայացնում ենք հաղորդագրության տեքստը:

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքա­վայ­րի շահագործման ծրագրի իրա­կանացման շրջա­­նակներում լիցենզառուի կողմից շրջակա միջա­վայրի պահ­պանության դրամագլխին իրա­կա­նացվելիք հատկացումների տեսակները, ինչ­պես նաև համապատասխան հատկացումների իրականացման կարգն ու ժամկետները սահ­մանված են «Ընդերքն օգտակար հանածոների շա­հա­գործ­ման նպատակով ուսումնա­սի­րու­թյան և արդյու­նա­հանման համար տրամադրելու (կոն­ցեսիայի) մա­սին» Հայաստանի Հան­րա­պետության օրեն­քով (այսուհետ՝ Օրենք) և Հայաս­տա­նի Հանրապետության կառա­վա­րու­թյան 14.08.2003 թ. «Շրջա­կա միջավայրի պահպանության դրա­մա­գլխի օգտագործման և հատ­կա­ցումների չափերի որոշման կարգը հաստատելու մասին» № 1128-Ն որոշմամբ հաստատ­ված համանուն կարգով (այ­սուհետ՝ Կարգ)։ Կարգով է սահ­ման­ված նաև շրջակա միջավայրի պահ­պանության դրա­մագլխին իրա­կա­նացվելիք հատկացումների չա­փի հաշվարկման բա­նաձևը, որի հիման վրա էլ հաշվարկվել և Լիազոր մարմնի (Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան առևտրի և տնտեսական զար­գաց­ման նախարարություն) ու լիցենզառուի միջև 08.10.2007 թ. կնքված Հանքարդյունա­հան­ման նպատակով ընդերքօգտագործման № 316 լի­ցեն­զային պայ­մա­նա­գրում (այսուհետ՝ Լիցենզային պայմանագիր) ամրագրվել են լիցեն­զա­­ռուի կողմից իրակա­նաց­վելիք ինչպես նախ­նա­կան, այնպես էլ ընթացիկ հատկացումների չա­փե­րը։

Միաժամանակ հայտնում ենք, որ Լիցենզային պայմանագրի կնքումից հետո՝ Լիցեն­զա­յին պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետներում շրջակա միջավայրի պահպա­նու­թյան դրա­մագլխին լիցենզառուի կողմից կատարվել են հետևյալ հատկացումները՝ 

 

հատկացման 

կատարողը 

օրը 

տեսակը 

գումարի չափը (դրամ) 

1. 

24.12.2007 թ.

Նախնական 

3.126.200 (երեք միլիոն հարյուր քսանվեց հազար երկու հարյուր) 

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ 

2. 

30.12.2008 թ.

Ընթացիկ

2.953.000 (երկու միլիոն ինը հարյուր հիսուներեք հազար)

«Թեղուտ» ՓԲԸ

3.

27.01.2010 թ.

Ընթացիկ

2.953.000 (երկու միլիոն ինը հարյուր հիսուներեք հազար)

«Թեղուտ» ՓԲԸ

4.

18.01.2011 թ.

Ընթացիկ

2.953.000 (երկու միլիոն ինը հարյուր հիսուներեք հազար)

«Թեղուտ» ՓԲԸ

Մայիս 03, 2011 at 13:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր