

ԱրմԻնֆո
«SOS Թեղուտ»-ում միավորված հասարակական էկոլոգիական կազմակերպությունները Թեղուտի ծրագրի վարկավորման վերաբերյալ բողոքի ակցիա են անցկացրել ՎՏԲ բանկի դիմաց: Էկոլոգներն այն կարծիքի են, որ հանքավայրի մշակումը ոչ միայն կործանարար ազդեցություն կթողնի շրջանի էկոլոգիայի վրա, այլև բացասաբար կազդի մոտակա բնակավայրերի բնակիչների առողջության վրա: Ինչպես բազմիցս նշվում է կառավարությանը ներկայացված ACP-ի նախագծում ռիսկերը նվազեցվել են մի քանի անգամ: Բացի այդ, Թեղուտի հանքավայրի մշակումը հակասում է երկրի օրենսդրությանը և ստորագրված միջազգային պայմանագրերին:
Չնայած այդ ամենին, բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրույցի դուրս եկած «ՎՏԲ-Հայաստան» բանկի գովազդի և կապերի բաժնի ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանը նշել է, որ բանկը չի պատրաստվում և չի խախտելու որևիցե օրենսդրական նորմ: «Բանկը չի կարող օրենսդրության խախտմանն ուղղված քաղաքականություն ունենալ: Եթե որևէ խոշոր նախագծում կանխահայտորեն խախտվում է ինչ-որ օրենսդրական նորմատիվ ակտ, ապա այդ նախագիծը չի անցնում բանկի փորձագիտությունը»,- հայտարարել է նա: Ինչ վերաբերում է նրան, որ ակցիայի մասնակիցները դժգոհ են այն իրավիճակից, որ «SOS Թեղուտ»-ի՝ վարչության նախագահին՝ ՎՏԲ ԲԲԸ բանկի դիտորդների խորհուրդի անդամ Անդրեյ Կոստինին ուղղված հանրագիրը մնացել է անպատասխան, ապա այստեղ Ա.Ավետիսյանը նշել է, որ այդ հարցում ոչինչով չի կարող օգնել, և կոչ է արել բոլորին համբերությամբ զինվել և սպասել Մոսկվայի պատասխանին: «Համենայն դեպս համոզվածությամբ կարող եմ ասել, որ ՎՏԲ բանկը լրջորեն է մոտենում բարձրացված հարցին: Այստեղ աշխատում է փորձագետների մի խումբ, և էկոլոգիական խնդիրները նրանց ուշադրության կենտրոնում են գտնվում»,- ընդգծել է նա:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում «ԷկոԼուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանն, իր հերթին հիշեցրել է, որ Թեղուտի հանքավայրի մշակման նախագիծը խախտում է 11 ազգային օրենքներ, 7 միջազգային պայմանագրեր և ՀՀ Սահմանադրության 2 հոդված: «Իմ կարծիքով, ֆինանսավորող կազմակերպությունները այս կամ այն նախագծի իրականացման համար նույնպես պետք է պատասխանատվություն կրեն: Մասնավորապես, զարգացման բանկերը իրենց ծրագրերի որոշակի կետերում ստույգ նշում են, օրինակ, ինչ-որ բանի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու պատրաստակամությունը: Առևտրական բանկերը ոչ միայն այդպիսի դիրքորոշման մասին չեն հայտարարում, այլև ուղիղ ասում են, որ իրենց նպատակը փող ստանալն է»,- նշել է նա:
Մայիս 06, 2009
