ԹԵՂՈՒՏԻ ՀԱՅՑԸ ԲՈՂՈՔԱՐԿՎԵՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ԹԵՂՈՒՏԻ ՀԱՅՑԸ ԲՈՂՈՔԱՐԿՎԵՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր»

Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեցին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից, հասարակական կազմակերպությունները բողոքարկել են ՀՀ վարչական դատարանի՝ Թեղուտի հայցի մերժումը:

Հիշեցնենք, որ «Էկոդար» ՀԿ-ն, Վանաձորի Հելսինկյան գրասենյակը եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հայց էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարնների նախարարության, ինչպես նաեւ «ACP» ընկերության, որը մտնում է «Vallex» խմբի ընկերությունների մեջ: Հայցի պահանջն էր անօրինական համարել «ACP»-ին տրամադրած Թեղուտի հանքավայրի շահագործման արտոնագրերը, ինչպես նաեւ Բնապահպանական պետական տեսչության երկու եզրակացությունները եւ կառավարության որոշումը: Որպես հիմք են հանդիսացել ՀՀ Սահմանադրության 4 հոդվածների, Օրհուսի կոնվենցիայի, ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի, ՀՀ Ջրային օրենսգրքի, ՀՀ Հողային օրենսգրքի, ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի, ինչպես նաեւ «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին», «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցենսիայի) մասին» ՀՀ օրենքների խախտումները: Հայցը նաեւ պարունակում է Թեղուտի հանքավայրի շահագործումից շրջակա միջավայրին հասցվող վնասի  նախնական գնահատականը, որը կազմում է 1,2 միլիարդ դոլլար:

Հուլիս 24, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր