

ԷկոԼուր
Մարտի 23-ին` ՀՀ Վարչական դատարանում, տեղի կունենա «Էկոդար» հասարակական կազմակերպության` ՀՀ կառավարության դեմ ուղղված հայցի առաջին նիստը: Հայցի հիմքում ընկած է պետական մարմինների մի շարք որոշումների բողոքարկումը, որը վերաբերում է «ACP» ընկերության (մտնում է «Vallex»-ի ընկերությունների խմբի մեջ)` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հաստատմանը:
Նշենք, որ երկու անգամ Վարչական դատարանը մերժել է այս հայցը, իսկ հասարակական ակտիվիստները բողոքարկել են մերժումները: Վերջապես ՀՀ Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարեց բողոքը,հայցվոր կողմ ճանաչելով միայն «Էկոդար» հասարակական կազմակերպությանը, եւ հրաժարվեց որպես հայցվոր ճանաչելով «Transparency International» ՀԿ-ին:
Մարտ 11, 2010
