

ԷկոԼուր
Ինչպես եւ ակնկալվում էր, Թեղուտի հայցի վերաբերյալ ՀՀ Վարչական դատարանի` արագացված դատավարության ընթացակարգի կիրառման որոշումից հետո մարտի 24-ին դատավոր Արծրուն Միրզոյանը մերժեց հայցը:
ՀՀ կառավարությանը դատի էր տվել «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունը: Հայցադիմումը բաղկացած էր 66 էջից, պարունակում էր բազմաթիվ փաստաթղթեր, որոնք պետք է ապացույցի տեսքով ներկայացվեին դատավարության ընթացքում:
«ԷկոԼուր»-ի հետ զրույցում «Էկոդար» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Սավզյանը հայտնեց, որ փաստաբան Հայկ Ալումյանի հետ նրանք պատրաստվում են մեկնաբանել այդ որոշումը, ինչի մասին կհայտնեն լրացուցիչ:
Մարտ 24, 2010
