ԱրմԻնֆո
Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն Թեղուտի վերաբերյալ իր որոշումը կկայացնի 2010թ. հունիսին կամ սեպտեմբերին: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հայտնեց «Transparency International հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սոնա Այվազյանը:
Մարտի 18-ին` Ժնեւում, Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի 27-րդ նիստում քննարկվեցին Հայաստանի կողմից Կոնվենցիայի դրույթների կատարման հարցեր:
ՀՀ կառավարությունը ներկայացրեց Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Աիդա Իսկոյանը, իսկ ՀՀ կառավարության դեմ դատարան հայց ներկայացրած հասարակական կազմակերպությունների շահերը ներկայացրեց փաստաբան Հայկ Ալումյանը:
2009թ. Օրհուսի կոնվենցիայի քարտուղարություն էին դիմել «Էկոդար» ՀԿ-ն եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը` նշելով, որ Թեղուտի շահագործման նախագծի հաստատման հետեւանքով խախտվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը:
Մարտ 25, 2010
