

Արմենպրես
«Թեղուտ» ՓԲԸ-ում գարնանն ավելի են ակտիվացել շինարարական աշխատանքները, ավելացել է աշխատատեղերի թիվը: Անցած տարեվերջի 305 աշխատողի փոխարեն մարտի դրությամբ այստեղ արդեն աշխատում է 330 մարդ: «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր վարչության անդամ Ռուբեն Պապոյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ ներկայում ընթացքի մեջ են երկու տեղամասերի ջրահեռացման ուղիների բետոնային աշխատանքները, իսկ հարստացուցիչ ֆաբրիկայի տեղամասերից մեկում ավարտին են մոտենում հողային աշխատանքներն ու շուտով կսկսվի բետոնապատումը:
Ապրիլ 08, 2010
