ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԷԿՈԴԱՐ» ՀԿ-ՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵՑ

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԷԿՈԴԱՐ» ՀԿ-ՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵՑ

«ԷկոԼուր»

ՀՀ վճռաբեկ դատարանը որոշեց, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ «Էկոդար» Հկ-ների՝ ՀՀ վարչական դատարանի 28.07.2009թ. «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ բողոքը ենթակա է վարույթ ընդունելու:

Հիշեցնենք, որ վերոնշյալ կազմակերպությունները երկու անգամ դիմել են ՀՀ Վարչական դատարան: Առաջին անգամ հայցով, որպեսզի անօրինական համարվեն ՀՀ բնապահպանության նախարարության պետական բնապահպանական փորձաքննության երկու դրական եզրակացությունները, կառավարության՝ Թեղուտի հանքավայրի շահագործման մասին որոշումը, ինչպես նաեւ «Аrmenian Cooper Program» (AСР) ընկերությանը Թեղուտի հանքավայրի շահագործման արտոնագրի տրամադրումը, իսկ երկրորդ անգամ` բողոքով՝ հայցի քննումը մերժելու համար: Վարչական դատարանը երկու դիմումները մերժել է:

Սեպտեմբեր 28, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր