

ԷկոԼուր
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում էր ուղարկել «Վալլեքս» խմբի ընկերություններ` խնդրելով տրամադրել լուսանկարներ, որոնք կպատկերեին Թեղուտի ծրագրի շրջանակներում տնկված անտառները: Ի պատասխան «Վալլեքս» խմբի ընկերությունների մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը նամակով հայտնեց.
«Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման և գործունեության ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի փոխհատուցման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում անցած ժամանակահատվածում անտառապատում (այսուհետ՝ ԱՊ), խոտհունձ (այսուհետ՝ ԽՀ), ագրոտեխնիկական խնամք (ԱՏԽ) և լրացման աշխատանքներ (այսուհետ՝ ԼԱ) իրականցվել են հետևյալ տարածքներում՝ նշված տարիներին, մակերեսով և ծառատեսակների օգտագործմամբ.
Տարածք |
ԱՊ ընդհանուր մակերեսը (հա) |
2009թ. |
2010թ.
|
2011թ. |
2012թ. |
2013թ. |
2014թ.* |
2015թ.* |
Ծառատեսակներ
|
Թեղուտ համայնքի տարածք |
50 |
ԱՊ - 40
|
ԱՊ - 10 ԱՏԽ ԽՀ ԼԱ |
ԽՀ ԱՏԽ |
- |
ԱՏԽ ԼԱ |
- |
- |
Սոճի Կաղնի Թխկի |
Շնող համայնքի տարածք |
17 |
ԱՊ - 13
|
ԱՊ - 4 ԱՏԽ ԽՀ ԼԱ |
ԱՏԽ - 17 ԽՀ - 17 ԼԱ |
- |
- |
- |
- |
Սոճի Կաղնի Հացենի |
Լեռնահովիտ համայնքի տարածք |
73 |
ԱՊ - 55
|
ԱՊ - 18 ԽՀ ԱՏԽ |
ԽՀ - 73 ԱՏԽ
|
ԽՀ - 52 |
ԽՀ - 52 |
- |
- |
Սոճի Կաղնի Խնձորենի Տանձենի |
Արջուտ համայնքի տարածք |
50 |
- |
- |
ԱՊ - 50
|
ԽՀ - 40 ԱՏԽ |
ԱՏԽ ԼԱ |
ԱՏԽ ԽՀ - 40 |
- |
Կաղնի Խնձորենի Թխկի Հացենի |
Օձուն համայնքի տարածք |
30 |
- |
- |
ԱՊ - 15.5 |
ԱՊ - 14.5 ԱՏԽ ԽՀ ԼԱ |
ԱՏԽ ԽՀ - 24 ԼԱ |
ԱՏԽ ԽՀ - 24 - |
- |
Կաղնի Խնձորենի Տանձենի Թխկի, Հացենի |
Հայանտառ ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն», Սպիտակի անտառպետության քառակուսի 36 |
62 |
- |
- |
- |
ԱՊ - 62 |
ԱՏԽ ԼԱ |
ԱՏԽ ԽՀ - 62 |
ԱՏԽ |
Կաղնի Թխկի Հացենի |
Քառակուսի 32 |
72.1 |
- |
- |
- |
ԱՊ - 18 |
ԱՊ - 54.1 ԱՏԽ ԽՀ - 5 ԼԱ - 52.1 |
ԼԱ - 20 ԽՀ - 72 |
- |
Սոճի Թխկի Հացենի |
Քառակուսի 10 |
16.4 |
- |
- |
- |
- |
- |
ԱՊ - 4 |
ԱՊ - 12.4 ԱՏԽ |
Սոճի Հացենի Թխկի |
Վանաձորի անտառպետության քառակուսի 5 |
20.8 |
- |
- |
- |
- |
- |
ԱՊ - 9 |
ԱՊ - 11.8 ԱՏԽ |
Սոճի Հացենի Թխկի |
Լալվարի անտառտնտեսության Շնողի անտառպետության քառակուսի 5 |
9.5 |
- |
- |
- |
- |
ԱՊ - 9.5 ԱՏԽ ԽՀ - 4 |
ԱՏԽ ԽՀ – 9.5 ԼԱ - 9.5 |
- |
Հաճարենի Հացենի |
Քառակուսի 20, 21 |
14.9 |
- |
- |
- |
- |
ԱՊ - 14.9 ԽՀ - 14.9 ԱՏԽ |
ԱՏԽ ԽՀ - 14.9 ԼԱ - 14.9 |
|
Հաճարենի Հացենի |
Ընդամենը ԱՊ |
415.7 |
108 |
32 |
65.5 |
94.5 |
78.5 |
13 |
24.2 |
|
* 2014-2015թթ. վերաբերող տեղակատվությունը վերջնական չէ և Ծրագրով սահմանված կարգով ու ժամկետներում ենթակա է ճշգրտման:
Ցավոք, չունենք Ծրագրի իրականացման տարածքների շատ թե քիչ լայն ընտրանք ապահովող լուսանկարներ, որոնք այդ տարածքներում իրադրությունը կարտացոլեն բավարար համակողմանիորեն: Առաջիկայում «Թեղուտ» ՓԲ ընկերության բնապահպանության բաժնի աշխատանքային խումբը նախատեսում է այցելություններ կատարել այդ տարածքներ և լուսանկարել ու տեսագրել դրանք: Սույնով առաջարկում ենք «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությանը ներգրավվել այդ աշխատանքներին և պատրաստակամություն հայտնում այցելությունները կատարել փոխհամաձայնեցված հերթականությամբ ու ժամանակացույցով»:
«Վալլեքս» խմբի ընկերությունների պատասխանը, թե ինչու Շնողում անտառ չեն տնկել
Անտառային պատմություններ` ինչպես է «Թեղուտ» ՓԲԸ-ն անտառ տնկել (Լուսանկարներ)
Սեպտեմբեր 22, 2015 at 15:55