«VALLEX GROUP»-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ

Թագուհի Կարապետյան, «Վալլեքս» խմբի ընկերությունների լրատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
, «ԷկոԼուր»-ի համար

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու և հողամասեր տրամադրելու մաuին» № 1278-Ն որոշման 15-րդ կետի 2-րդ ենթակետը նախատեսում է Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսության հասցվող վնասի հատուցման ծրագրի իրականացում: Նշված ծրագիրը հաստատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2008 թվականի օգոստոսի 14-ի № 151-Ա և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008 թվականի օգոստոսի 22-ի № 295-Ա համատեղ հրամանով, որը նախատեսում է Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ընթացքում հատման ենթակա անտառի կրկնակի ծավալով անտառապատման ծրագրի իրականացում:

Ծրագրի շրջանակներում անտառապատման աշխատանքներ իրականացնող կազմակերպության ընտրության նպատակով մրցութային հանձնաժողովի կողմից հայտարարվել է մրցույթ, որի վերաբերյալ նյութերին կարելի է ծանոթանալ «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության ինտերնետային կայքի համապատասխան բաժնում՝ www.acp.am/teghout.html: Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ս.թ. մարտի 25-ի համարում:

Սույն գրությամբ ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել մրցույթի հայտարարման մասին, և խնդրել այդ տեղեկությունը տարածել շահագրգիռ բոլոր կազմակերպություններին՝ մրցույթին պատշաճ մասնակցություն և անտառապատման աշխատանքների առավելագույն արդյունավետություն ապահովելու նպատակով:

Հայտնում եմ նաև, որ համանման գրություն ուղարկվել է Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող՝ մեզ հայտնի այն բնապահպանական հասարակական կազմակերպություններին (ցանկը կցվում է), որոնց էլեկտրոնային փոստի հասցեն առկա է մեր տվյալների բազայում:

Մարտ 31, 2009


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news