Մարտ 17, 2011 | Թափոններ
Նվիրատվությունը Բրազիլիայի կառավարության Հումանիտար Օգնության ծրագրի մաս է՝ ի պատասխան ՀՀ կառավարության միջազգային օգնության խնդրանքի Նուբարաշենի թունաքիմիկատների եւ այլ թունավոր թափոնների վայրում վնասի վերահսկման գործողությունների վերաբերյալ:
Մարտ 16, 2011 | Թափոններ | Արմավիր
Գ. Գրիգորյանի զայրույթը եւ թունաքիմիկատների պահեստը թաքցնելու ցանկությունը տարօրինակ կթվար, եթե նա թաքցնելու հիմնավոր պատճառներ չունենար. չէ՞ որ պահեստում եւ դրա շրջակայքում եղած թունաքիմիկատները կարող են անդրադառնալ նրա ձկնաբուծական տնտեսության հետագա գործունեության վրա:
Մարտ 16, 2011 | Թափոններ
«Դժբախտաբար, հանրապետությունում մոռանում են էկոլոգիայի մասին, երբ խոսք է գնում բիզնեսի և փողերի հետևից ընկնելու մասին»
Մարտ 11, 2011 | Թափոններ | Գեղարքունիք
«Սեւանա լճի ավազանում աղբաբեռնման կայանների եւ աղբի վերամշակման գործարանի կառուցման» նախագծում, որը չընդունվեց փետրվարի 25-ին Գավառում տեղի ունեցած հասարակական լսումներում, փոփոխություններ են մտցվել:
Մարտ 11, 2011 | Թափոններ | Երեւան
«Վտանգն այն է, որ գերեզմանոցը գտնվում է ակտիվ սողանքային գոտում: Ցավոք, անցած տարի, այն բանից հետո, երբ արտակարգ իրավիճակի վերացման համար գերեզմանոցը ծածկվել է նոր հողաշերտով, սողանքային գործընթացներն ակտիվացել են, և ի հայտ են եկել նոր ճեղքվածքներ»
Մարտ 09, 2011 at 12:00 | Թափոններ | Արմավիր
Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի թունաքիմիկատների նախկին պահեստի տարածքում այժմ ձկնաբուծական տնտեսություն է գործում:
Մարտ 03, 2011 | Թափոններ | Երեւան
Ներկայումս ակտիվ սողանքային գոտում գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը գարնանը կարող է լուրջ վտանգ ներկայացնել քաղաքի համար:
Փետրվար 24, 2011 | Թափոններ | Գեղարքունիք
Սևանա լճի ավազանում կենցաղային թափոնների տեղաբաշխման եւ կառավարման նախագիծը պարզվեց` ամբողջական չէ եւ լրամշակման կարիք ունի:
Փետրվար 21, 2011 | Թափոններ
Ըստ բնապահպանության նախարարության ներկայացրած տեղակատվության՝ 2009 թ. Հայաստանում առաջացել է 14,7 մլն տոննա թափոն։ Հանրապետության մեկ բնակչի հաշվով առաջացած թափոնների քանակը կազմել է 4.5 տոննա։
Փետրվար 18, 2011 | Թափոններ | Սյունիք
Վերջինը Ողջի գետի վտակ Փխրուտ գետի հունում է գտնվում և պարունակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի արտադրած պոչանքը:
Փետրվար 18, 2011 | Թափոններ | Սյունիք
Կապանի Նորաշենիկ գետի ներքին հոսանքը և գետաբերանի շրջանը խիստ աղտոտված են հանքարդյունաբերության ուղեկից կեղտաջրերով, իսկ պատճառն այն է, որ Նորաշենիկը գտնվում է լեռնահանքային արդյունաբերության ուժեղ ճնշման տակ:
Փետրվար 15, 2011 | Թափոններ | Երեւան
Թունաքիմիկատների էկոլոգիապես անվտանգ ոչնչացման տարբերակներից մեկն այդ նպատակով մեկ այլ երկիր դրանց արտահանումն է, որը պետք է իրականացվի
Փետրվար 10, 2011 | Թափոններ | Արարատ
Զանգակատուն եւ Ուրցալանջ գյուղերի (Արարատի մարզ) տարածքում ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների գերեզմանոցի կառուցման համար հարմար վայր գտնելու երկրաբանահետախուզական աշխատանքների նախնական արդյունքները ներկայացվել են «Հանրապետական երկրաբանական ֆոնդ»-ին:
Փետրվար 03, 2011 | Թափոններ | Լոռի
Մադանի մկնդեղի գերեզմանոցի հետազոտությունները կմտնեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ստեղծված ՀՀ տարածքում առկա թունաքիմիկատների գերեզմանոցների եւ պոչամբարների սպառնալիքների կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի ծրագրի մեջ:
Հունվար 28, 2011 | Թափոններ | Երեւան
«Երևանի աղբահանության կազմակերպման ամբողջական պատկերի մասով մեզ հատկապես անհրաժեշտ է ունենալ իրական գնահատական: Դա թույլ կտա ավելի հիմնավոր և արդարացված առաջարկներ ակնկալել ինչպես բազմաբնակարան շենքերում աղբահանության աշխատանքների կազմակերպման, այնպես էլ ժամանակակից աղբամանների տեղադրման առումով»
Հունվար 13, 2011 | Թափոններ
Արդեն ստորագրված է համապատասխան փաստաթուղթ լեհական «Էկոտեխ» ընկերության և ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության միջև, և մենք այս տարվանից ձեռնարկում ենք
Հունվար 11, 2011 | Թափոններ
Հայաստանի հարավային շրջանի բնակչությունն ամբողջ տարին պայքարում էր ուրանի հանքավայրի շահագործման դեմ: Չնայած նոյեմբերին Կապանում անցկացված լուրջ հանրահավաքների ու բողոքի տարբեր ակցիաների` ՀՀ կառավարությունը և ուրանի ծրագիրն իրականացնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունը» հետ չկանգնեցին ծրագրից:
Հունվար 10, 2011 | Թափոններ
Սակայն մեր կարծիքով` չնայած մարզպետի հավաստիացումներին, ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցման հարցն Արարատի մարզում փակված չէ` հատկապես հաշվի առնելով այն հակասական տեղեկությունները, որոնք պաշտոնական աղբյուրներից են ստացվում: