2022թ. Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգ կիրականացվի

2022թ. Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգ կիրականացվի

2022թ. Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգ կիրականացվի Շրջակա միջավայրի նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համաձայնությամբ: Այս մասին նշված է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2022 թվականի տարեկան ծրագրում:

Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 1-ին ՀՀ կառավարության ընդունած 1098 – Ն որոշման՝  համաձայն 38,360.0 հազար դրամի դրամաշնորհ տրամադրվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին: Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ «ռազմական» դրությամբ պայմանավորված, այս ՊՈԱԿ-ը Քարվաճառի տարածքում Արփա և Որոտան գետերը սնող ջրաղբյուրների ջրհավաք ավազանի վերին հոսանքների ջրային անվտանգության մասնագիտական ուսումնասիրություններ և դիտարկումներ պիտի իրականացնի:

Որոտանը և Արփան Սևանա լճի ջրահավաք ավազանի գետեր են:

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ անհրաժեշտ է վերոնշյալ գետերի վերին հոսանքներում ավելացնել նմուշառումների հաճախականությունը՝ կիրառելով ջրի որակի ուսումնական թեստեր, որոնք թույլ կտան հաշված րոպեների ընթացքում պարզել ջրի որակի փոփոխությունները և արագ արձագանքել։

Ջրի որակի լիարժեք գնահատման համար անհրաժեշտ է նաև վերոնշյալ գետերի վերին հոսանքներում իրականացնել ջրերի ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգ, ինչի համար պետք է այդ տեղամասերից իրականացնել ջրի նմուշառում և նմուշներն ուսումնասիրել դոզաչափով: Այն նախատեսվում է տեղադրել Ջերմուկի օդերևութաբանական կայանում և օրական հաճախականությամբ հնարավոր կլինի իրականացնել ջրերի ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգ:

Միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել մթնոլորտային օդի կամ հողային ծածկույթի ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգ, որն իր հերթին ենթադրում է համապատասխան դոզաչափերի ձեռքբերում»,- մասնավորապես նշված է որոշման հիմնավորման մեջ։ 38,360.0 հազար դրամը նախատեսվել է այդ դոզաչափերի ձեռքբերման համար:

Դեկտեմբեր 07, 2021 at 13:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր