Հայաստանի կենսական երակները կրկնակի հարվածի տակ. կլիմայի փոփոխություն և փոքր ՀԷԿ-եր. նոր տեսանյութ՝ Էկոլուրից

Հայաստանի կենսական երակները կրկնակի հարվածի տակ. կլիմայի փոփոխություն և փոքր ՀԷԿ-եր. նոր տեսանյութ՝ Էկոլուրից

Դարեր շարունակ Հայաստանը կոչել են Նաիրի, ինչը նշանակում է «արագ հոսող ջրերի երկիր»: Հայաստանի տարածքում հոսում է ավելի քան 9400 գետ և գետակ՝ 180 հազար կմ ընդհանուր երկարությամբ:

Ժամանակի ընթացքում ջրային ռեսուրսների սպառումն ավելացել է, կլիմայի փոփոխությունը ևս ազդել է ջրագոյացման վրա։ Այսօր Հայաստանը համարվում է բարձր ելակետային ջրային սթրեսով երկիր, ինչը նշանակում է, որ օգտագործելի ջրային ռեսուրսների հարաբերակցությունը ջրառի հետ ռիսկային են:

Վերջին 2 տասնամյակների ընթացքում Հայաստանում ակտիվորեն զարգացել է փոքր հիդրոէներգետիկան: Մեկը մյուսի հետևից գետերը, խմելու և ոռոգման համակարգերը ծանրաբեռնվել են փոքր ՀԷԿ-երով, ինչի հետևանքով մեծ վնաս է կրել գետային էկոհամակարգը: 

Այս և այլ խնդիրների մասին տեսանյութում խոսում են Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն ու փորձագետները:

Տեսանյութը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։



Նոյեմբեր 15, 2024 at 12:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր